Չնայած ապօրինի զենք-զինամթերքը հանձնելու ոստիկանության բազմաթիվ հորդորներին` կան քաղաքացիներ, որոնց թվում է, թե կարող են տանն ապօրինի զենք պահել ու անպատիժ մնալ, բայց թվալը մի բան է, իրողությունն` այլ:
Օգոստոսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Օհանավան փողոցի 23-ամյա մի բնակիչ բնակարանում ապօրինի զենք է պահում:
Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված բնակարանի ննջասենյակի պահարանում հայտնաբերեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտով:
23-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և ձերբակալվեց:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: