ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբն օր օրի փլուզվում է. ինչու ԿԳՄՍՆ քայլեր չի ձեռնարկում շենքը փրկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աճեմյան 2. բոլորիս կողմից սիրված և քաջ հայտնի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը հենց այս փողոցի վրա է գտնվում, որտեղ նկարհանվել է ֆիլմի ամենահայտնի «վառե մարե» դրվագը:

ArmLur.am-ըб գտնվելով Գյումրիումб ֆիքսել է, որ բոլորիս կողմից հայտնի Փայտյա պատշգամբն արդեն փտել է, շենքն էլ վթարային վիճակում է: Իսկ, թե ինչ ճակատագիր է սպասмում պատմամշակութային արժեք հանդիսացող այդ շինությանըм դեռեւս անհայտ է, չնայած, որ պարբերաբար տարբեր ժամանակներում անցկացվում են քննարկումներ, արվում են որոշակի քայլեր` շենքը վերականգնելու համար, բայց դեռեւս տեսանելի ոչինչ չկա:

2019 թվականին շենքը ձեռք բերելու հայտ էր ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը պետք է դառնար  կրթական ու արտադրական կենտրոն, ավելին ընկերության ղեկավարությունն այդ հարցը քննարկել էր  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն մինչ օրս պատամաճարտապետական շենքը վերականգնելու համար ոչինչ չի ձեռնարկվել, իսկ այն օր օրի փլուզվում է:

Քիչ է ասել, որ Գյումրին մեր մշակությային, թատրոնի եւ կինոյի հիմնասյուն կորիզնն է, եւ հենց hայկական կինոֆիլմերից շատերը նկարահանվել են Գյումրու՝ Ռուսթավելի, Աճեմյան եւ Գորկի փողոցներում, որոնք այսօր դարձել են քաղաքի գլխավոր այցեքարտերից մեկը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Սյունէ Համբարձումյան




Լրահոս