Փաստաբան Էմին Սարգսյանը հայտնում է.
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում»:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը այժմ կալանավորված է և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է: