![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/236950853_3940627542710576_2214125331924143180_n.jpg)
Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանի հավելված 22-ի 9-րդ կետի 8-րդ ենթակետը, ըստ որի՝ «Օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռները ենթարկվում են փակ տիպի ուլտրամանուշակագույն (ռեցիրկուլյատոր) ճառագայթիչով ախտահանման»: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից: