ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մետրոյից օգտվողները շատացել են․ մարդիկ տեղ գնալիս ստիպված երկու տրանսպորտ են փոխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընդհանուր էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումներն, անցած տարվա համեմատ, աճել են 67.8 տոկոսով: Էլեկտրատրանսպորի տեսակներից՝ մետրոյից այս տարվա վեց ամիսներին օգտվել է 8 մլն 425 հազար 500 ուղևոր, իսկ միայն հունիսին՝ 1 մլն 615 հազար:

Մետրոյից բացի՝ մի քանի հատ տրոլեյբուս է մնացել Երեւանում, որոնց մեկ-մեկ կարելի է մայրաքաղաքի փողոցներում հանդիպել: Տրոլեյբուսներից այս տարվա վեց ամիսներին օգտվել է 1 մլն 868 հազար 400 ուղևոր: Բայց մյուս կողմից զգալի նվազել է ճոպանուղիից օգտվողների քանակը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար- հունիս ամիսներին ճոպանուղիից օգտվել է 211 հազար 600 մարդ, իսկ հունիս ամսին 22 հազար 700 հոգի:

Ըստ մասնագետների՝ մետրոյով ուղեւորափոխադրումների ծավալների աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երեւանի քաղաքապետարանը որոշ փոփոխություններ իրականացրեց հանրային տրանսպորտի ոլորտում. ավտոբուսային երթուղիներ հանվեցին շահագործումից եւ երթուղիներն այնպես ձեւափոխվեցին, որ մարդիկ մայրաքաղաքի մի ծայրից մյուսը գնալիս ստիպված լինեն անպայման երկու տրանսպորտից օգտվել:

Երեւանի քաղաքապետարանի քայլը` վերգետնյա տրանսպորտից օգտվելու հարցում ուղեւորների համար խոչընդոտներ ստեղծելն է հավանաբար պատճառ դարձել, որ երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը սկսել են ավելի շատ օգտվել մետրոյից, որը եղել եւ դեռեւս մնում է ամենահաստատուն գործող հասարակական տրանսպորտը:

Ս. Հ.




Լրահոս