Ահազանգ. Կապան-Գորիս ավտոճանապարհին այրվում է խտանյութով բարձված բեռնատար և խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է խտանյութով բարձված բեռնատար և խոտածածկույթ (մոտ 10 հա)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին։




Լրահոս