ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք խուլիգա՞ն ենք, տեռորի՞ստ ենք, որ ոստիկաններ են բերել. «Ֆիզգառադոկ»-ի բնակիչները չեն պատրաստվում լռել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆիզգառադոկ»-ի բնակիչները շարունակելու են իրենց հսկողությունը, որպեսզի շինաշխատանքները չսկսվեն: Շինարարաության համար առանձնացված տարածքը հսկում են նաեւ ոստիկանները. կառուցապատող «Ռատկո» ընկերությունը մի խումբ ոստիկանների հետ արդեն մի քանի օր է, ինչ փորձ է անում շինաշխատանքներ իրականացնել, սակայն բնակիչները թույլ չեն տալիս:

«Ռատկո» ընկերությունը «Ֆիզգառադոկ»-ում նախաձեռնել է կառուցել 12 հարկանի շենք՝ ստորգետնյա կայանատեղիով, սակայն բնակիչները դեմ են: Նրանց խոսքերով՝ շենքի կառուցումն ապօրինի է:
Քիչ առաջ ArmLur.am-ը «Ֆիզգառադոկ»-ի բնակիչներից տեղեկացավ նաեւ, որ Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն այսօր իրենց հետ հանդիպմանը հայտարարել է, որ կապ կհաստատեն կառուցապատող ընկերության հետ եւ կխնդրեն երկու օր շինաշխատանքներ չիրականացնել:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս