ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, օգոստոսի 25-ին ժ.11.35-ին Անահիտ Ալավերդյանը հաղորդում է տվել հանցագորխության մասին եւ հայտնել, որ 2018թ. մայիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՎԴ/12805/05/17 քաղաքացիական գործով դատավոր՝ Մեխակ Գևորգյանը դատական նիստերի դահլիճում, իր օգտին որոշում կայացնելու համար իրենից պահանջել է 5.000 ԱՄՆ դոլար, նույն հարցի շուրջ իր հետ խոսակցություն է ունեցել նաև Մեխակ Գևորգյանի օգնական՝ Գագիկ Հակոբյանը, սակայն գումարն ինքը չի տվել և դատավոր՝ Մեխակ Գևորգյանի կողմից կայացվել է ակնհայտ անօրինական վճիռ:
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ Անահիտ Ալավերդյանի հաղորդումն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն:
Քնար Մանուկյան