ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նոր ծրագրում «Արցախ» բառը փոխարինվել է «Արցախի ժողովուրդ» արտահայտությամբ. հետաքրքիր դրվագներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրե լկառավարության նոր եւ նախորդ ծրագրերը եւ կներկայացնի դրանց հետաքրքիր դրվագները՝ առանձին-առանձին: Այս անգամ կանդրադառնանք արտաքին քաղաքականության ոլորտին եւ տնտեսությանը: Եթե նախորդ ծրագրում կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, ապա նոր ծրագրում կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են ՀՀ պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Կառավարության նոր ծրագրում «Արցախ» բառը փոխարինվել է «Արցախի ժողովուրդ» արտահայտությամբ։

Խոսելով տնտեսության ոլորտից, նշենք որ Կառավարությունը խոստանում էր նաև առաջիկա տարիների համար ապահովել տարեկան միջին 5 տոկոս տնտեսական աճ։Արդեն նոր ծրագրով կառավարությունը առաջիկա 5 տարիների համար խոստանում է տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության կրկնակի կրճատում, գործազրկության 10 տոկոսից ցածր մակարդակ, ինչպես նաև ներդրում/ՀՆԱ մակարդակը հասցնել 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրում/ՀՆԱ-ն՝ 6 տոկոսի։

Ինչպես այս, այնպես էլ նախորդ ծրագրերում կառավարությունն էական նշանակություն էր տվել արտահանմանը։ Նախորդ ծրագրով կառավարությունը խոստանում էր 5 տարում ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 43-45 տոկոսի: Մինչդեռ 2020 թվականին արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 2019 թվականի համեմատ աճել էր ընդամենը 0․5 տոկոսով՝ դառնալով 20 տոկոս։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս