Միջադեպ Վանաձորի բերդում. սպառնացել են հաշվեհարդար տեսնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ և տեղաբաշխված լինելով թիվ 2 խցում, 2021 թվականի հունվարի 30-ին’ ժամը 09.40-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, քրեակատարողական հիմնարկի բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով’ թիվ 2 խուցը չխուզարկելու և արգելված իրեր չհայտնաբերելու համար, խցի մյուս կալանավոր’ Հարություն Սագիյանի հետ վիճաբանել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ’ Տիգրան Մանուկյանի, Սահակ Մրզումանյանի, Ար տակ Ավագյանի, Ռուբեն Գասպարյանի, Կարեն Ոսկանյանի, Կարեն Մարկոսյանի, Տիգրան Դարբինյանի, Արմեն Խեչումյանի և Արտյոմ Մաղաքյանի հետ, չի թույլատրել վերջիններիս խուզարկել խուցը, որի ընթացքում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Սահակ Արզումանյանին տվել է բռնություն գործադրելու սպառնալիքներ’ սպառնացել է հաշվեհարդար տեսնել նրա հետ’ ազատության մեջ գտնվող եղբոր միջոցով վնաս պատճառել նրան:

Ք. Մ. 




Լրահոս