Օգոստոսի 23-ին Արցախյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Վազգեն Սահակյանը կդառնար 19 տարեկան, սակայն կյանքն այլ ճակատագիր էր նախատեսել մեր հերոսի համար, ինչպես շատերը, այնպես էլ նա պետք է դառնար հավերժի ճամփորդ:
Հերոսի ծննդյան օրը հարազատ թաղամասում ի հիշատակ նրա բացվեց ցայտաղբյուր եւ հուշանկար:
Նշենք, որ Վազգենը ծառայության է մեկնել 2020 թվականի օգոստոսի 27 ին, ծառայել է Հադրութում։ Մեկ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Կռվի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում, մասնակցել է Շուշի պաշտպանական մարտերին: Զոհվել է հոկտեմբերի 30-ին՝ Քարին տակում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան