«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին այս տարի հաճախ կարելի է տեսնել միջադեպերի կիզակետում: Ամենավերջին օրինակը խորհրդարանում թեժ ծեծկռտուքին մասնակցելն էր: Ընդհանուր իրարանցման մեջ նա հետ չէր մնում իր մյուս գործընկերներից եւ ակտիվ մասնակցում էր ընդդիմադիր պատգամավորների հանդեպ իրականացվող հաշվեհարդարին:
Սիսակ Գաբրիելյանը մեկ անգամ եւս աչքի էր ընկել արդեն ցուցարարների հետ ծեծկռտուքի դեպքով, որը տեղի էր ունեցել խորհրդարանի Դեմիրճյան մուտքի դիմաց: Նրա ուղղությամբ ձվեր էին նետել, որն էլ դարձել էր թեժ վիճաբանության պատճառ՝ ուղեկցվելով բազմաթիվ հայհոյանքներով: Այսպիսով, ՔՊ-ի պատգամավորը եւս սիրում է գտնվել վեճերի կիզակետում:
Մանրամասները՝ տեսանյութում