ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում։ Այս պաշտոնում ԱԺ «Հայաստան» խմբակցությունը առաջարկել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության անդամները «դեմ» քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը։ «Կողմ» քվեարկեցին միայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։
Ընդդիմությունը 5 օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու պետք է առաջադրի։