ՀՀ-ում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է. ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը հայտնում է «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է:

Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։

Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%)

Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին

Շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»:




Լրահոս