![](https://armlur.am/wp-content/uploads/2021/09/220008.jpg)
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: