ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Ինչ վերաբերում է գազի ընդհանուր շուկային, աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի՝ դրա ձևավորման մասին միջազգային պայմանագիրը կարող են ստորագրել արդեն 2022 թվականին»,- ասել է վերջինս:

Նրա խոսքով՝ գազի ընդհանուր շուկայի շրջանակում էներգետիկ ռեսուրսը բորսայում գնելու հնարավորություն կապահովվի: Դրա համար գազի բորսային աճուրդի կարգ կընդունվի, որն արդեն համատեղ մշակվում է անդամ երկրների կառավարությունների և ազգային բորսաների կողմից:




Լրահոս