ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանական 6 պատգամավոր կմեկնի ՌԴ. ընդդիմությունից որևէ մեկը չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ տեւական ժամանակ է՝ իշխանությունները քննարկում էին այն հարցը, թե Պետդումայի հերթական ընտրություններին, որը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից 19-ը, հայրենի իշխանության որ պատգամավորները պետք է որպես դիտորդ մասնակցեն: Ըստ մեր տեղեկությունների, երկար ժամանակ քննարկումներից հետո, ի վերջո որոշում է կայացվել, որ սեպտեմբերի 16-ից 20-ը Հայաստանից 6 պատգամավորներ կմեկնեն Մոսկվա՝ Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

Այսպիսով, Մոսկվա են մեկնելու ԱԺ «Քաղաքացիակայն պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը։ Արթուր Դավթյանը, Նազելի Բաղդասարյանը եւ Վահագն Հովակիմյանը:

Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ հայրենի իշխանությունը որոշել է, որ իրենք պետք է միայն դիտորդական առաքելություն իրականացնեն ՌԴ-ում, իսկ հայրենի խորհրդարանական ընդդիմությունը չպետք է մասնակցի այդ պրոցեսին:

Հիշեցնենք նաեւ, որ ՌԴ օրենսդրության համաձայն` 32 կուսակցություններ կկարողանան առաջադրել իրենց թեկնածուներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս