Սեպտեմբերի 20-24-ը Հայաստան կայցելեն ֆրանսիացի անվանի բժիշկներ, որոնք սեպտեմբերի 21-ին կլինեն նաև ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։
?⚕Այցը կազմակերպվում է Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի՝ APHP կողմից, խմբի ղեկավարն է Եվրոպական Ժորժ Պոմպիդու հոսպիտալի սրտանոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը։
?⚕Խմբի մեջ են նաև Կոշան հոսպիտալի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ Միքայել Պեյրոմորը և օրթոպեդ-վնասվածքաբան, Սենտ Անտուան հոսպիտալի բաժանմունքի նախկին ղեկավար Լևոն Դուրսունյանը։
?⚕Բժիշկները պլանավորում են Հայաստանում ներկայացնել իրենց փորձը․ նրանք կկատարեն վիրահատություններ, հանդես կգան դասախոսություններով և կկազմակերպեն քննարկումներ հայ գործընկերների հետ։
?⚕Մասնավորապես, Միքայել Պեյրոմորը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկների հետ համատեղ կտրամադրի խորհրդատվություն և կկատարի ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններ։