Օդի աղտոտվածությունն ավելի վտանգավոր է, քան կարծում էին նախկինում. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ հիմնական աղտոտիչ նյութերի, ինչպես օրինակ՝ ազոտի երկօքսիդի առավելագույն անվտանգ մակարդակը նվազում է:
BBC News-ը հայտնում է, որ ըստ ԱՀԿ տվյալների՝ ամեն տարի օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդություններից 7 մլն մարդ է մահանում աշխարհում: Համաշխարհային կառույցը կոչ է անում իր 194 անդամ երկրին նվազեցել թունավոր նյութերի արտանետումների մակարդակը և քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար: