Հոկտեմբերի 6-ին Արցախյան պատերազմի հերոս, թշնամու երեք տանկ խոցած Նարեկ Բադալյանը կդառնար 20 տարեկան: ArmLur.am-ը ներկա է գտնվել Նարեկ Բադալյանի ծննդյան եւ հիշատակի արարողությանը, որտեղ նրա ծնունդը շնորհավորելու էին եկել նրա ընկերներն ու հարզատաները:
Մերօրյա հերոսը ծնվել է 2001-ին՝ Էջմիածնի Ծաղկալանջ գյուղում: Սկզբում ծառայել է Գյումրիում, այնուհետև սերժանտ Նարեկ Բադալյանը տեղափոխվել է Արցախ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում:
Վերջին անգամ նոյեմբերի 7-ին՝ խոսել է իր հորեղբոր տղայի և ընկերոջ հետ, եւ հայտնվելով թշնամու շրջափակման մեջ ինքնասպանան է եղել, որպեսզի գերի չընկնի, սակայն մինչև նոյեմբերի 16-ը ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Նարեկից: Հերոսի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ իր ծնողների ամուսնության 20-րդ հոբելյանի օրը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան