Գագիկ Ջհանգիրյանի փեսային ազատել են Երևանի քննչականի պետի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ջհանգիրյանի փեսային ազատել են Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը, նշանակվել է մեկ այլ պաշտոնի՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ:

SHAMSHYAN.com-ի գրել էր, որ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Քարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ։

Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Մ. Վարդանյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Ա. Քարամյանի մեկ այլ հրամանով նշված պաշտոնում է նշանակվել Անրի Վարդանյանը, ով ինչ այդ աշխատում էր Երևան քաղաքի քննչական վարչության պետ։

Քնար Մանուկյան




Լրահոս