ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է եղել մանկապարտեզում երեխաներին սպառանցող դաստաիարակը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գայանե Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020 թվականի սեպտեմբեր ամսից փաստացի աշխատելով Երևան քաղաքի Կամարակի 2-րդ նրբանցքի 19-րդ հասցեում գործող «Մեր Բակ» մանկապարտեզում՝ որպես դաստիարակ և ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, թերի է կատարել իր նշված պարտականությունները և իր գործունեության ընթացքում, այդ թվում 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն և պատշաճ կերպով նրանց խնամելն իրականացնելուն՝ սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անօգնական վիճակում գտնվող երեխաների հասցեին, այդ թվում սպառնացել է չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, դիմել հայրերին՝ երեխաներին ծեծի ենթարկելու համար, ինչպես նաև երեխաների պահանջով հրաժարվել է տրամադրել խմելու ջուր և հարվածներ հասնելով ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և որպես հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն՝ այդ գործոնները բացասաբար են անդրադարձել երեխաների հոգեվիճակի վրա՝ ուղեկցվելով դրանից բխող վարքային և հուզական փոփոխություններով:

Դաստիարակին մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Քնար Մանուկյան




Լրահոս