«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված եւ հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 122-ի, նրացից 6-ի վիճակը ծանր է. ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերը կազմել են 122, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերը կազմել են 122, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են:

Նոյեմբերի 6-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում են 88 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան: 34 պացիենտ, որոնցից 2-ը՝ մինչև 18 տարեկան, դուրս է գրվել:

Հոսպիտալացվածներից 64-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 18-ը մինչև 18 տարեկան են: 10 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 12-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։

Պացիենտներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար»,- հայտնում են նախարարությունից:




Լրահոս