Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները Տաշիրի խճուղուց կասկածանքով բերման էին ենթարկել Արջուտ գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք` շեղբով, նաև թմրանյութի նմանվող զանգվածներով թղթե երեք փաթեթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա հայտնել է, որ փաթեթներում, իսկապես, թմրանյութ է:
«Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ երիտասարդը թմրայութը ձեռք է բերել Կուրթան գյուղի 25-ամյա մի բնակչից: Նույն օրը կուրթանցին հայտնաբերվում է Վարդաբլուր գյուղում և կասկածանքով բերման ենթարկվում Տարոնի բաժին: Այստեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում նա տալիս է խոստովանական բացատրություն»,- ասվում է հաղերդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները պարզվում են: