Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 966 հազար 800 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 967 հազար 900 էր: Այսինքն` 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 1100-ով է պակասել: Այս թվերն ավելի խոսուն են «Զվարթնոց» օդանավակայանում:
ArmLur.am-ը եղավ օդանավակայանում եւ զրուցեց հայրենիքը լքող քաղաքացիների հետ: Պարզվեց, որ նրանց մեծ մասը տարեցներ են, որոնք մեկնում են իրենց երեխաների մոտ, որոնք տարիներ շարունակ ապրում են Ռուսաստանում եւ չեն կարող վերադառնալ հայրենիք:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան