Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 12-ին նոր որոշում է ստորագրել մարզպետի խորհրդականին աշխատանքից ազատելու մասին:
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«1․ Լևոն Անանյանին 2021 թվականի նոյեմբերի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնից՝ լուծելով 2021 թվականի փետրվարի 4-ին նրա հետ կնքված N 5 աշխատանքային պայմանագիրը։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ»: