Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կատարել է Երկիր մոլորակի ողջ անշարժ գույքից ազատվելու իր խոստումը. ինչպես հայտնի դարձավ կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին, նա վաճառել է իր վերջին առանձնատունը Կալիֆորնիայի Հիլսբորոյում: Սկզբում ձեռնարկատերը դրա համար 37,5 միլիոն դոլար է խնդրել, բայց ի վերջո զիջել է 30 միլիոն դոլարի դիմաց։
Mansion Global պորտալի տվյալներով՝ Tesla-ի հիմնադիրի վերջին բնակարանը եղել է 1912 թվականին կառուցված շքեղ առանձնատունը՝ գրեթե 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով։ Տան հետ միասին հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 19 հա՝ այգիով, զբոսայգիներով և ջրամբարով։
Իլոն Մասկը գույքը գնել է 2017 թվականին 23,4 միլիոն դոլարով։ Այն պատկանել է Կալիֆորնիայի մեծահարուստներից մեկին։ Կառուցվել է 1912 թվականին ֆրանսիացի կոմս Քրիստիան դը Գինեի կողմից, այն բանից հետո, երբ նա ամուսնացել է կալիֆորնիացի մի կնոջ հետ և տեղափոխվել Ամերիկա։ Դե Գինեի ընտանիքին է կալվածքը պատկանել ավելի քան 100 տարի, այնուհետ այն վաճառվել է 100 միլիոն դոլարով՝ 2013 թվականին:
2020 թվականի գարնանը Իլոն Մասկը Twitter-ում խոստացել էր, որ հանուն ազատության կվաճառի իր ողջ անշարժ գույքը։ Այդ ժամանակվանից նա ազատվել է Լոս Անջելեսի չորս առանձնատներից, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն դոլար: Իսկ հիմա վաճառել է վերջին անշարժ գույքից։
50-ամյա միլիարդատերն այժմ ապրում է 37 քառակուսի մետր տարածքով հավաքովի տնակում, որը նա վարձել է Տեխասի SpaceX-ից: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ այնքան է տարված Մարսը գաղութացնելու գաղափարով, որ ցանկանում է ազատել բոլոր հնարավոր միջոցներից հանուն այս ծրագրի իրականացման։