Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շրջայց են կատարել պատվաստանյութն արտադրող դեղարդյունաբերական ընկերությունում, ծանոթացել արտադրական պրոցեսներին:
Շրջայցին հաջորդել է մամուլի ասուլիս.
? Անահիտ Ավանեսյան`
➡️ առաջիկայում պետությունը կիրականացնի գնումների գործընթացը, և «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը առկա կլինի պոլիկլինիկաներում,
➡️ Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը կկիրառվի 18 տարեկանից բարձր անձանց շրջանում:
? Վահան Քերոբյան`
➡️ այսօր ունենք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք,
➡️ բանակցություններ են ընթանում արտահանման` հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ։