ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաքսիների ոլորտում «բեսպրեդել» է. մինիմալի գինը հասցրել են 1500-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեռ որեւէ կառավարության չի հաջողվել վերահսկողության տակ առնել տաքսիների ոլորտը: Այսօր տաքսիների վարորդներն ինչ ուզում անում են:

ArmLur.am-ը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից տաքսիների ոլորտում տիրող «բեսպրեդելի» մասին: Նրանց պատմելով, տաքսիների վարորդները հիմնականում նախատեսվածից ավելի գումար են պահանջում վճարել ուղեւորից անձրեւոտ օրերին, խցանումների ժամերին: Երեկոյան ժամերին գները շեշտակի են բարձրանում` առանց նախապես զգուշացնելու ուղեւորին: Եւ ամենացավալին այն է, որ նման տաքսիների վարորդները չեն պատժվում սպառողին խաբելու համար:

Օրինակ, նման խնդրի առաջ այսօր կանգնել են Երեւանի բնակիչները. այսօր վաղ առավոտից երեւանյան կանգառներում կուտակումներ էին, քաղաքացիները բողոքում էին, որ ստիպված են լինում ավելի քան 40 րոպե սպասել հասարակական տրանսպորտի: Իսկ հանրային տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Այս ամենի արդյունքում տաքսիների վարորդներն առիթից օգտվել եւ շահույթ ստանալ՝ քաղաքացիների հաշվին: ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով, տաքսիների վարորդները վբողոքի ակցիայի ժամանակ, քաղաքացիներից պահանջել են սովորականից ավել գումար վճարել:

Օրինակ, մինիմալի համար պահանջել են վճարել 1000-1500 դրամ: Մեզ ահազանգած քաղաքացիներից շատերը ստիպված են եղել տանից աշխատանքի վայր հասնելու համար վճարել ավելի քան 2000 դրամ: Իսկ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին կարծես թե չի մտահոգում տաքսիների ոլորտում տիրող բարձիթողի վիճակը: Այս կառույցը ոչինչ չի ձեռնարկում տաքսիների անբարեխիղճ վարորդներին պատժելու համար:

Ս.Հ.




Լրահոս