Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 250 ուխտավոր այցելել է Ամարաս վանական համալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 250 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես նշվում է, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները կանոնավոր հիմքով ապահովում են ուխտավորների անվտանգությունը, որոնք ցանկանում են այցելել վանական համալիր: Ուխտավորները Ստեփանակերտից և եկեղեցու մոտակա բնակավայրերից ժամանում են Մարտունիի շրջան՝ մասնակցելու Ամարասում անցկացվող պատարագին:

Զորակազմի ներկայացուցիչ Ելենա Ցարևսկայան հայտնել է, որ ուխտավորների ժամանումից մեկ օր առաջ անձնակազմը ստուգումներ է իրականացնում վանական համալիրի տարածքում՝ պայթյունավտանգ առարկաների առկայությունը հայտնաբերելու նպատակով:




Լրահոս