Ադրբեջանական իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 15-ից կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնել դեպի Ղարաբաղ: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Ի դեպ, ավտոբուսները մեկնելու են Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղից դեպի Շուշի, նաեւ՝ Բաքվից դեպի Աղդամ: Այս նպատակով ադրբեջանական իշխանությունները ուղեւորափոխադրող ծառայությունների համար բաց մրցույթ են հայտարարել:
Սկզբնական շրջանում երթուղին դեպի Ղարաբաղ կկատարվի շաբաթական երկու անգամ: Եթե փոխադրումներն արդյունավետ լինեն, ապա երթուղիների քանակը կավելանա: