Հովհաննես Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ հոգաբարձուների նիստի անդամների քվեարկության արդյունքներով 12 կողմ, 5 դեմ և 3 անվավեր ձայների հարաբերակցությամբ Հովհաննես Հովհաննիսյանն 5 տարի ժամկետով ընտրվել է ԵՊՀ բուհի ռեկտորի պաշտոնում։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանին ռեկտոր ընտրելու հարցում բավական ակտիվ դերակատարում ունի, նրան սատարում է պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: