Հաղպատ գյուղի խաչմերուկից դեպի Վրաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12։30-ից մինչ 17։00-ն Հաղպատ գյուղի խաչմերուկից (1 կմ) դեպի Վրաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածը (Մ-6 մայրուղի) ժայռապայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։




Լրահոս