Դեկտեմբերի 27-ին առնվազն հինգ մարդ Է սպանվել Դենվերում եւ մերձակա Լեյքվուդում (Կոլորադոյի նահանգ) հրաձգության մի քանի պատահարների հետեւանքով: Այդ մասին հաղորդում Է Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դենվերի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Փոլ Փեյզենի խոսքով՝ երեք մարդ հրաձգության զոհ Է դարձել քաղաքի տարբեր մասերում, եւս երկուսը՝ վիրավորվել: Նաեւ հրաձգության հետեւանքով երկու մարդ Է զոհվել Լեյքվուդում, որտեղ ավելի վաղ երեկոյան անհայտ անձը հրազենով վիրավորել Է մի ոստիկանի:
Նախնական տվյալներով՝ հրաձգության բոլոր պատահարները կապված են մեկ հարձակվողի հետ, որը մահացել Է Լեյքվուդում ոստիկանության հետ ընդարման ժամանակ եւ ներառվել սպանվածների ընդհանուր թվում:
«Այդ մարդն Է պատասխանատվություն կրում այսօր երեկոյան տեղի ունեցած այս չափազանց դաժան հանցագործության համար»,- ասել Է Փեյզենը, հաղորդել Է ՏԱՍՍ -ը: