Պատերազմում զոհվածների ծնողներին պետությունը կփոխհատուցի փոխնակ մոր ծառայությունների ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է աջակցություն տրամադրել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցած և մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված զինծառայողների ծնողներին։ Այլ կերպ ասած՝ կփոխհատուցվեն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի ծառայությունների ծախսերը:

Ի դեպ, նշենք, որ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում մարտական գործողություններին մասնակցած և մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված զինծառայողի ծնողները։ Աջակցությունը կտրամադրվի փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 5 մլն դրամը։ Իսկ դոնորական ձվաբջջի ձեռք բերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 600 հազար դրամը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի ծառայությունների ծախսերի համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ՝ մեկ շահառուի հաշվարկով։

Ս․Հ․




Լրահոս