ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենտրոնում բնակարանի 1քմ-ը գերազանցում է 1300 դոլարը. ինչ գներ են մյուս վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բնակարանների գները բարձրացել են. ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում զգալի բարձրացել են: Ընդ որում բնակարանների գների բարձրացում արձանագրվել է բոլոր վարչական շրջաններում: ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 7300 դրամով. այն գերազանցում է 1300 դոլարը: Եթե հոկտեմբերին Փոքր Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 665 հազար դրամ, իսկ նոյեմբերին այն դարձել է 672 հազար 300 դրամ:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2000 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 10 հազար 50 դրամով: Նկատենք, որ մեկ ամսվա ընթացքում ավելի քան 10000 դրամով թանկացումը խիստ մտահոգիչ է: Իսկ ահա Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 7300 դրամով: Աջափնյակ վարչական շրջանում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բնակարանի մեկ քմ-ի գինը զգալի բարձրացել է՝ 9500 դրամով: Օրինակ` Դավիթաշեն վարչական շրջանում նոյեմբերին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 345 հազար դրամով, մինչդեռ հոկտեմբերին արժեցել է 335 հազար 100 դրամ:

Ավանում բնակարանի մեկ քմ-ն 310 հազար 500 դրամ է, Մալաթիա-Սեբաստիայում` 310 հազար դրամ, Նոր-Նորքում` 312 հազար 500 դրամ: Բնակարանի գինը բարձրացել է նաեւ Նուբարաշենում, որտեղ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 186 հազար դրամ, իսկ նոյեմբերին 189 հազար դրամ: Բայց մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում անշարժ գույքն էլ ավելի է թանկանալու:

Ս.Հ.




Լրահոս