Այսօր մեկնարկող ԱԺ նստաշրջանում ընդգրկված է 25 հարց։ Հիմնական հարցերից վեցը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Այս նստաշրջանն առանձնանալու է այն հանգամանքով, որ միանգամից չորս ընտրություն է սպասվում: Մասնավորապես, խորհրդարանը ընտրելու է Մարդու իրավունքների պաշտպան, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի երկու անդամ:
ՄԻՊ նախագահի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է, որն արդեն հանդիպել է խորհրդարանական խմբակցություններից երկուսին. մնացել է միայն «Պատիվ ունեմ» խմբակցության հետ հանդիպի: ԿԲ նախագահի տեղակալի թեկնածուն ԿԲ անդամ Հովհաննես Խաչատրյանն է, իսկ ՀՌՀ անդամի թեկնածուներից մեկը նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն է, մյուսն էլ՝ Հակոբ Հակոբյանը:
Այս ամենից զատ էլ չորեքշաբթի օրը խորհրդարան է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները, որոնք կպատասխանեն պատգամավորների հարցերին։
Ն․ Հ․