Այսօր դերասանուհի Արեւիկ Գեւորգյանը նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը: ArmLur.am-ը տարեդարձի մանրամասների եւ օրվա պլանների մասին զրուցել է դերասանուհու հետ:
Մեր առաջին հացին, թե ինչպես է ծննդյան օրն արթնացել, Արեւիկը նշեց, որ զրոյացած՝ փորձելով վերաիմաստավորել ամեն բան. «Ինձ համար ծննդյանս օրը նախ անհատական նոր տարի է ու պետք է ներքուստ պատրաստված լինել ու փորձել նորովի սկսել ամեն ինչ: Իմ կյանքում չեմ փորձում ոչ մի բան ներդաշնակության բերել»:
Արեւիկն իր ներաշխահին համահունչ սիրում է «զգացմունքային ջերմ նվերներ», քանի որ դրանք միշտ մնում են ներսում:
«Այդ ջերմությունը երբեք չես կարող մոռանալ, համենայնդեպս ես երբեք չեմ մոռանում: Հատուկ չեմ սպասում տարեդարձիս, բայց հավատում եմ ծննդյան խորհրդին: Այն իր մեջ շատ կարեւոր խորհուրդ ունի: Դա շատ անհատական է, պարզապես պետք է քո ներսը նայես, եւ ընդհանրապես միշտ է պետք դա անել, բայց ծննդյանդ օրը առավել է պետք նայել: Պետք է կարողանաս ինքդ քեզ նայել, քո ճանապարհը տեսնել, եւ իմանալ՝ որտեղից ես գալիս, ուր ես գնում եւ ինչ ունես անելու: Շատ կարեւոր է նաեւ գիտակցել, քանի որ երբեմն մենք չենք գիտակցում, թե ինչքան շատ բան ունենք անելու եւ ինչքան աշխատանք ու գործողություն պետք է կատարենք ներքուստ: Իսկ մենք սպասում եւ ակնկալիքներ ունենք արտաքին աշխարհից՝ բարեփոխումների: Իսկ իրականում ամեն ինչ սկսվում է ներքուստ, եթե ներսից աշխատանքը ճիշտ է գնում, ապա դա անդրադառնալու է եւ արտաքինի եւ ներքինի վրա»-մեզ հետ զրույցում այս մասին ասաց դերասանուհին:
Զրույցի վերջում Արեւիկը հավելեց, որ օրվա հետ կապված պլաններ չունի.
«Նախորդ տարի ծննդյանս օրը շատ մեծ նշել էի եւ կոնկրետ գիտեի, թե ինչպես եմ նշելու, իսկ այս տարի ինչպես օրը կպլանավորի այնպես էլ կշարունակվի»:
Լիդա Եղիազարյան