ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, միայնակ գնացել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի 82 հասցեում, «ԱրնԴանե» ՍՊԸ-ի շրջանակներում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, մուտք գործել ներս, իր հետևից ծածկել է խանութի մետաղյա մուտքի դուռը և խանութի վաճառողուհի Էսլենդա Սարկիսյանի նկատմամբ գործադրելով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն՝ քննությամբ չհայտնաբերված և չպարզված դանակով, ինչպես նաև՝ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով գլխի ձախ ծոծրակային շրջանի սալջարդ վերքի, աջից ստորին ծնոտի ճյուղի՝ հոդելունի հիմքով, այտոսկրակնակապճային կոմպլեքսի, ձախից այտային աղեղի և քթոսկրերի կոտրվածքների ձևով մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցրել է «ԱրնԴանե» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի 880.000 ՀՀ դրամ գումար, այն տեղավորել իր հետ նախապես վերցված գունավոր պոլիէթիլենային տոպրակի մեջ, որն Էսլենդա Սարկիսյանը քաշելով պատռել է, իսկ Կարեն Մարտիրոսյանը գետնից հավաքելով գումաը՝ լցրել է իր ուսին կախված կաշվե պայուսակի մեջ ու հագուստի գրպաները՝ դիմել է փախուստի, իր հետ վերցնելով նաև Էսլենդա Սարկիսյանին պատկանող 80.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը:
Այսինքն Կարեն Վալերյանի Մարտիրոսյանին մեղսագրվում է մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
Ք.Մ.