ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գտեք ձեր կեսին, իմ պես մի ուշացրեք». ինչպես են նշել Վալենտինը հայ հայտնիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14 ամբողջ աշխարհում նշվում է Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը: Այս տոնը նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արեւմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։

Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Այսօր Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։

Չնայած մենք հայերս ունենք՝ սիրո խորհրդանիշ Սուրբ Սարգիսի տոնը, սակայն նշում ենք նաեւ Վալենտինը: Այսպիսով՝ ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է այն հայ հայտնիներին, ովքեր երեկ նշել են սիրո տոնը:

Երգիչ Սեւակ Ամրոյանը լուսանկար է հրապարակել կնոջ հետ եւ սիրառատ գրառում կատարել, հորդորելով անպայման գտնել սիրելիին եւ իր պես չուշանալ. «Անպայման էս տարի գտեք ձեր կեսին, իմ պես մի ուշացրեք»:

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը կրքոտ լուսանկար է հրապարակել, որին կից Օնորե դը Բալզակից մեջբերում է արել. «Սերը միակ կիրքն է, որը հաշվի չի նստում ոչ անցյալի, ոչ ապագայի հետ»:

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ամուսնու հետ նկար է հրապարակել եւ հակիրճ գրել. «Իմ սիրուն սեր»:

Բլոգեր Արուսիկ Տիգրանյանը ամուսնու հետ լուսանկարներ է հրապարել եւ իր զգացմունքներով կիսվել հետեւորդների հետ:.«Համ էլ երեկ վալենթայն էր)

Կուզեի երկար բարակ գրել, թե մեր ամուր սիրո գրավականը որն է, բայց ալարում եմ: Մենակ մի բան ասեմ ու վսյո:Ես նկատել եմ, որ շատ սխալ ա էն պատկերացումը, որ պետք ա երկու մարդ ձուլվեն, դառնան նույնը, մեկը ապրի միայն դիմացինի կյանքով, իրան զոհաբերի, որ համարվի, որ սիրում ա դիմացինին: Ավելի ամուր ա էն սերը, որտեղ երկու մարդիկ ունեն իրանց սեփական կյանքը, հետաքրքրությունները, կարծիքները, առաջնահերթությունը, ընկերները, աճելու ուղին ու պատկերացումները ու էդ կետից կարողանում են հիանալ, սիրել, հարգել, լրացնել ու ընդունել դիմացինին: Ինձ թվում ա` էդ հարաբերությունները շատ ավելի քիչ շանսեր ունեն ձանձրալի, կանխատեսելի ու անհետաքրքիր դառնում»:

Սիրառատ եւ հատուկ Վալենտինյան լուսանկարներ են տեղադրել եւ գրառումներ են արել նաեւ Սոնա Ռուբենյանը, Մագա Հարությունյանը, Միշոն, Տիգրան Ասատրյանը, Նունե Եսայանը, Արմենչիկը, Գրիգ Գեւորգյանը եւ Սոնա Եսայանը, Միհրան Ծառուկյանը, Սիրուն Մինասը, Սիրուշոն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս