Սարգիս Ադամյանն առաջին գնդակն է խփել «Բրյուգե»-ի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգսի Ադամյանը դարձել է գոլի հեղինակ նոր ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում «Բրյուգե»-ն մրցեց «Էյպեն»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանն, ով «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում չէր, փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին և գոլի հեղինակ դարձավ 90-րդ րոպեին:

Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում «Բրյուգե»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն և ունի 54 միավոր:




Լրահոս