Փրկարարներն ավտոմեքենան ձորից դուրս են բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 26-ին, ժամը 11:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mazda» (վարորդ՝ Պ. Մ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը։

Փրկարարներն ավտոմեքենան ձորից դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս