Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն, հրաժարվելով Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելուց, ըստ էության «կանաչ լույս» է վառել ուկրաինական քաղաքների ռմբակոծման համար։
«ՆԱՏՕ-ն այսօր կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների և գյուղերի հետագա ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց, սակայն դուք կարող էիք փակել երկինքը: Ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել, և արդյոք Դաշինքի երկրներն ընդունակ են պաշտպանել»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն տեղյակ է հակառակորդի՝ հարձակումն ուժեղացնելու ծրագրերին։
«Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշեց չփակել Ուկրաինայի երկինքը»,-ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի փակ երկինքը չի կարող սադրել Ռուսաստանի Դաշնության ուղղակի ագրեսիան ընդդեմ ՆԱՏՕ-ի։
Մանրամասները՝ տեսանյութում