Բրիտանիան կոչ է անում իր քաղաքացիներին՝ մտածել Ռուսաստանից հեռանալու մասին՝ պայմանավորված Ուկրաինայի իրավիճակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
«Եթե ձեր ներկայությունը Ռուսաստանում շատ էական չէ, ապա մենք խորհուրդ ենք տալիս մտածել հեռանալու մասին»,- ասվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բրիտանիան խորհուրդ էր տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց՝ թռիչքների մատչելի տարբերակների բացակայության և տնտեսական անկայունության պատճառով: