Փետրվարի 25-ին դատավորների ժողով էր հրավիրված, որը սակայն չկայացավ, քանի որ դատավորներից շատերը ներկա չգտնվեցին: Ուշագրավ այն է, որ դատավորների ժողովին ներկա չէր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, որի մասով ԲԴԽ-ում կա հարուցված կարգապահական վարույթ եւ նիստերը շարունակվում են: Այսպիսով, անձամբ Վազգեն Ռշտունում հետաքրքրվեցինք, թե ինչու ներկա չի գտնվել դատավորների ժողովին, ինչին ի պատասխան հայտնեց:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը դատավորների ժողովին: Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Հավելենք, որ քվորում լինելու համար 129 դատավոր պետք է ներկայանային, սակայն ներկա էին 89-ը: Վերջում եկել են ևս մի քանի դատավոր և նրանց թիվը դարձել է 95, սակայն ժողովը այդպես էլ չկայացավ:
Մանրամասները տեսանյութում:
Քնար Մանուկյան Հովսեփ Հովսեփյան