Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը երկուշաբթի օրը հրապարակել է ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների վերջնական ցուցակը, որում ընդգրկված է 12 քաղաքական գործիչ։
Թեկնածուների ցուցակում ընդգրկված են Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը, աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը, ծայրահեղ աջերի կողմնակից Էրիկ Զեմուրը, Reconquest կուսակցության հիմնադիր, ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, «Անպարտելի Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը, Կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը, աջակողմյան «Ոտքի՛, Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Անյանը, Կանաչների կուսակցության անդամ Յանիկ Ժադոն, «Աշխատավորական պայքար» կուսակցության թեկնածու Նատալի Արտոն, պատգամավոր Ժան Լասսալը, ծայահեղ ձախ հայացքների կրող քաղաքական գործիչ Ֆիլիպ Պուտուն: Նախագահական աթոռի համար պայքարին կմասնակցի նաև Փարիզի քաղաքապետ, սոցիալիստ Անն Իդալգոն։