Հնդկաստանը մարտի 27-ից հանում է միջազգային թռիչքների արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանը երեքշաբթի օրը որոշել է վերացնել միջազգային թռիչքների արգելքը երկու տարվա ընդմիջումից հետո, որը սահմանվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարության տվյալներով՝ մարտի 27-ից արտերկրյա թռիչքներն ամբողջությամբ թույլատրվելու են։

Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 2020 թվականի մարտի 23-ին դադարեցրել էր միջազգային առևտրային ուղևորափոխադրումները COVID-19-ի հիվանդացության աճի պատճառով:




Լրահոս