Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 13-ի երեկոյան հեռախոսազրույց Է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ: Ինչպես տեղեկացրել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, ղեկավարները համաձայնության են եկել հակառուսական սահմանափակումների խստացման շուրջ:
«Երկու պետությունների ղեկավարները համաձայնության են եկել խստացնելու Ռուսաստանի դեմ արդեն ընդունված պատժամիջոցները, օգնություն տրամդրելու Ուկրաինային եւ համատեղ ընդունելու բոլոր օգտակար նախաձեռնությունները մարտական գործողությունների դադարեցման համար: Նրանք այսուհետեւ Էլ կպահպանեն սերտ շփուներն այդ հարցի շուրջ»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Նշված Է, որ զրույցի ժամանակ Մակրոնը Բայդենին ցավակցություն Է հայտնել Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի զոհվելու կապակցությամբ: Ղեկավարները նաեւ արծարծել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների թեման: «(Զրույցի ժամանակ) երկու պետությունների ղեկավարները քննարկել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ընթացքը: Նրանք կշարունակեն առաջիակա օրերին համակարգել (իրենց գործողությունները)»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության, Մակրոնը «լիակատար աջակցություն Է հայտնել»Զելենսկուն եւ «մանրամասնորեն պատմել Է այն լրացուցիչ օգնության մասին, որը որոշել Է (Ուկրաինայի ղեկավարին) տրամադրել Եվրամիությունը» վերջերս Ֆրանսիայի Վերսալում կայացած գագաթնաժողովում: