ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թռչունին ոնց ասենք՝ կեր չկա, սպասի». 3000 մեքենա Լարսում կանգնած է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պատճառը՝ թռչնակերի գներն են, որոնք զգալի բարձրացել են ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով: Ինչը բերելու է ձվի ինքնարժեքի բարձրացմանը: Այս մասին բարձրաձայնեց Նուբարաշեն թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Սմբատ Շահինյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված մասնագիտական քննարկմանը:

Սա դեռ ամենը չէ, տնտեսվարողները թռչնակերի ներկրման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Թռչնակերը կամ չեն կարողանում կամ մեծ դժվարությամբ են հասցնում Հայաստան: Տնտեսվարողի խոսքով, Լարսի անցակետում հաճախ արհեստական կուտակումներ են լինում եւ վարորդները օրերով ստիպված են լինում գիշերել այնտեղ:

Պատգամավորի նախաձեռնած քննարկմանը ներկա սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր հերթին արձանագրեց, որ այս պահին թռչնի կերով բեռնված մի քանի բեռնատար կա կանգնած Լարսում:

Թեեւ քննարկմանը ներկա էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրականացվում են բանակցություններ եւ առաջիկայում թողունակությունը կվերականգնվի եւ Լարսում մնացած բեռնատարները հերթով կգան Հայաստան: Սակայն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի պատասխանը մեղմ ասած չբավարարող է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս