ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմադրություն, բռունցքով հարվածներ. ինչ է կատարվել ոստիկանության ուժեղացված ստուգումների ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նկատում ենք տեւական ժամանակ է, ինչ ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում ողջ հանրապետությունում ստուգվում են մեքենաները: Ստուգումների արդյունքում մի շարք զենք զինամթերք հայտնաբերվեց: Արդյունքում ուղեժացված հսկողության ժամանակ ուշագրավ դեպքեր են արձանագրվել:

Այսպիսով, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր` Վահան Պապիկյանը, ոստիկանության մյուս ծառայողների հետ ոստիկանի համազգեստով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու թիվ 1 հասցեում` «Գարուն» հյուրանոցային համալիրի դիմացի ճանապարհահատվածում, ընդգրկված է եղել ուժեղացված ծառայության մեջ և ապօրինի պահվող զենք, զինամթերք, թմրանյութեր հայտնաբերելու նպատակով ոստիկանության աշխատակցի կողմից նշված վայրում ժամը 19:30-ի սահմաններում կանգնեցվել է Ռուդիկ Հարությունյանի կողմից վարվող «Վազ 21213» մակնիշի 37 GQ 142 հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Արաբո Թառլոյանը ոչ սթափ վիճակում իջնելով նշված մեքենայի վարորդի կողքի նստատեղից` մոտեցել է Վահան Պապիկյանին, ով ներկայանալով` բացատրել է Արաբո Թառլոյանին, թե ինչ նպատակով է կանգնեցվել ավտոմեքենան և առաջարկել, եթե ավտոմեքենայում կան ապօրինի պահվող զենք, զինամթերք կամ թմրանյութեր` ներկայացնեն իրենց: Արաբո Թառլոյանը չենթարկվելով Վահան Պապիկյանի կողմից ներկայացված օրինական պահանջին` վերջինիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ դիմադրություն է ցույց տվել, այն է` մոտենալով Վահան Պապիկյանին բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին: Արաբո Թառլոյանի հետագա գործողությունները կանխելու նպատակով` ոստիկանության ծառայողները վերջինիս դեպքի վայրից անմիջապես բերման են ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

Այսպիսով, Արաբո Սուրենի Թառլոյանին մեղսագրվում է հանրության համար վտանգավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:




Լրահոս